ՍՊԸ տեխնիկական անձնակազմն իր արտադրատեսակների յուրօրինակ
լուծումները գտնում է թիմային քննարկումների արդյունքում՝ ուսումնասիրելով տվյալ ոլորտի առաջատարների
փորձը: Յուրաքանչյուր նոր արտադրատեսակի նախագծմանն ու ստեղծմանը թիմի մոտեցումները ստեղծագործական են և
ուղղված են մետաղական թիթեղից արվեստի գործ ստանալուն: Մենք հպարտանում ենք նոր լուծումներով, քանի որ
դրանք գնահատում են նաև մեր հաճախորդները: Ձևավորված լուծումներով չբավարարվելով, ընկերության
ինժեներները պարբերաբար վերանայում և կատարելագործում են արտադրատեսականու կառուցվածքային լուծումները,
ձգտելով յուրաքանչյուր արտադրանք պատրաստել նախորդից էլ ավելի որակյալ:Մետաղական թիթեղից արտադրանքների
նախագծման և թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցով անհրաժեշտ դետալները ստանալու համար օգտագործվում
է CAD/CAM/MES/ERP համակարգչային ծրագրային ապահովման, 1986 թ-ից ամբողջ աշխարհում ընդլայնվող և
ներկայիս առաջատար համարվող "Lantek" համակարգը:Ընկերությունը մետաղական թիթեղի կռման աշխատանքների
լուծումները ստանում է օգտագործելով համաշխարհային շուկայում առաջատար համարվող՝ 1978 թ-ից թվային
ծրագրավորմամբ ղեկավարվող մետաղամշակման մեքենաների "Delem" համակարգով:<
ՍՊԸ–ոմ ամեն ինչ արվում է հաճախորդի 100% գոհունակությանն արժանանալու համար: